Ալիսա Ադամյան
Ալիսա Ադամյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | ջութակահարուհի, երաժշտության ուսուցիչ, հասարակական գործիչ և պետական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ և Հայաստանի մշակույթի նախարարություն |
Ամուսին | Բենիկ Պետրոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վահագն Հայրապետյան, Արև Պետրոսյան և Արեգ Պետրոսյան |
Alisa Adamyan Վիքիպահեստում |
Ալիսա Ադամյան (հունիսի 28, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, մանկավարժ, պետական, հասարակական, մշակութային գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսա Ադամյանը ծնվել է 1943 թվականին Երևանում՝ մտավորականի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։ Կոնսերվատորիայում ուսանելու առաջին տարիներից դասավանդել է, միաժամանակ աշխատել Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում՝ դիրիժոր Օհան Դուրյանի ղեկավարությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենասիրական զարթոնքի և առաջադեմ ուսանողության շարքերում մասնակցել է Հայոց մեծ եղեռնի 50-ամյակին նվիրված առաջին երթին Հայաստանում։ 1991 թվականից Ալիսա Ադամյանը հասարակական և պետական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ գիտամշակութային, խաղաղասիրական, բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և արտասահմանյան երկրներում՝ նպաստելով մշակույթի զարգացմանն ու հանրահռչակման խնդիրներին, զգալի օգնություն է հասցրել փախստականներին, Սպիտակի երկրաշարժից տուժածներին, վիրավոր ազատամարտիկներին, զոհված հերոսամարտիկների ընտանիքներին և այլն։
2000-2012 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական[1], «ԳԻՐՔ» հիմնադրամի նախագահ, 1991 թվականից՝ «Հայ մտավորական կին» գիտամշակութային ՀԿ հիմնադիր-նախագահն է, 1997 թվականից՝ «Բենիկ Պետրոսյան» մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիր-նախագահ[2]։
Երեք տարի անընդմեջ կազմակերպել է «ПАЧЕС» /Սևծովյան տնտեսական համագործակցության պառլամենտական ասամբլեայի մանկական փառատոնը (2001-2003), Դելֆյան խաղերը (2001-2005), Արտեկի մանկական փառատոնը (2001-2005)։
- 1998-2000 թվականներին՝ «Խաղաղություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային համագործակցության ծրագրի մասնակից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան)
- 1998, 1999, 2000 թվականներին՝ "South women’s leadership" AED/USAID Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
- HABITAT-II համաշխարհային գագաթնաժողով (Ստամբուլ-1996 թվական)
- UNESCO-ի կենտրոնակայանում կազմակերպել է «Հայ տաղանդավոր երեխաները աշխարհին» աննախադեպ նախագիծը, որը շրջեց Ֆրանսիայի տարբեր քաղաքներով և ապա արտասահմանյան այլ երկրներով (1993)։
- 1988 թվականին՝ AED/USAID «Կանանց առաջնորդություն» ծրագրերի մասնակից ԱՄՆ (Ատլանտա, Վաշինգտոն, Բոստոն) “Women Leadership”
- 2002 թվականին՝ ԱՄՆ դրամաշնորհային ծրագրի շրջանավարտ (International Visitor Program “Cultural preservation”)
- 2011, 2016 թվականներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Կանանց մենթորական ծրագրի մենթոր
Մասնակցել է բազմաթիվ ազգային, համաշխարհային, միջազգային, տարածաշրջանային կոնֆերենսների, գագաթնաժողովների, նստաշրջանների աշխատանքներին, այդ թվում՝ «Պեկինի կանանց 4-րդ համաշխարհային համաժողով»-ին, «Պեկինյան ճեփընթաց» UNDP-հատուկ ծրագրին (1995), Թայլանդում կայացած «Բարձրաստիճան պաշտոնյա կանանց համաժողովի» աշխատանքներին (2001)։
2004, 2005 թվականներին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 48, 49 նստաշրջաններում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային զեկույցները կանանց կարգավիճակի վերաբերյալ։
Հիմնադիրն է մի շարք մրցույթների, մարզային միջոցառումների, կանանց արվեստի փառատոների, «կանայք հանուն խաղաղության» տարածաշրջանային համագործակցության։
- Չորս տարի անընդմեջ կազմակերպել է Համազգային ուխտագնացություն՝ «ԱՂՁՔ Հայոց Արշակունի արքաների դամբարան»։
- ԱՄՆ-ում Հայաստանի «ԷՔՍՊՕ -2002» ցուցահանդեսի համակազմակերպիչն է (ԱՄՆ)։
- Համագործակցել է Հայաստանում գործող միջազգային կառույցների հետ, մասնակցել է սեմինարների, ուսուցողական, վերապատրաստման, դրամաշնորհային ծրագրերի տարբեր երկրներում` Կանանց առաջնորդություն (Բրյուսել), Հայաստանի կառավարման բարեփոխումների (DFID-London 2002), Հայաստանում քաղացիական հասարակության կազմակերպությունների հզորացման ծրագիր (EU STRONG CSOs for Stronger Armenia 2017)։
- Մշակույթի պահպանություն և կառավարում ԱՄՆ դրամաշնորհային ծրագրի շրջանավարտ (2002 թվականին 6 նահանգների 12 քաղաքների այցելություն)։
- Մասնակցել է մի շարք միջմշակութային միջոցառումների Բելգիայում, Անգլիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Եվրոպական, Ասիական և Միջինարևելյան երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում և ԱՄՆ-ում, թե՛ որպես հասարակական գործիչ, թե՛ որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թվականից՝ AIWA Հայաստան կազմակերպության անդամ
- 2000-2007 թվականներին՝ ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ
- 2016, 2017 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարին կից հասարարական խորհրդի անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ, 2012
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ քանդակագործ Բենիկ Պետրոսյան
- Որդի՝ ջազային դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյան
- Դուստր՝ նկարիչ-դիզայներ Արև Պետրոսյան
- Որդի՝ քանդակագործ Արեգ Պետրոսյան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նոր նշանակումներ
- ↑ «Նոր ժամանակ» (Մշակույթ), հունիս 24, 1995
- ↑ Mediamax. «Բենիկ Պետրոսյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Կարևոր է Բենոյի երազած մանրաքանդակի դպրոցի ստեղծումը Հայաստանում»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Ադամյան» հոդվածին։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունիսի 28 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ջութակահարներ
- Հայ մանկավարժներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ մշակութային գործիչներ
- Հայ պետական գործիչներ